top of page

Հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու առաջարկ չի եղել, եղել է առաջարկ հանձնելու 5 շրջանները․ Ալեն Սիմոնյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 6h
  • 1 min read
ree

Սերգեյ Սարգսյանի և Նարեկ Մարգարյանի «Լուրջ քասթի» եթերում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմը կանգնեցնելու առաջարկներին։


Ռոբերտ Քոչարյանն օրեր առաջ TV5-ի հետ հարցազրույցում ասել էր, թե 2018թ․ հոկտեմբերի 18-19-ին ՀՀ Նիկոլ Փաշինյանը մերժել է պատերազմը կանգնեցնելու ռուսական առաջարկը, Սիմոնյանը հակադարձել է․«Չի եղել նման բան։ Ամսի 19-ին եղել է առաջարկ հանձնելու 5 շրջանները, որին ի պատասխան մենք համաձայնել ենք, որ պատերազմը կանգնի, դրանից հետո ավելացել է առաջարկ, որ Շուշին էլ պետք է հանձնվի, դա փաստացի նշանակում էր վերջ, Ստեփանակերտը դիտարկվում էր Շուշիից և այլն։ Որքան հիշում եմ՝ վարչապետը բացատրել է, որ դա բարձունք է։ Ներկա եմ եղել, աղոտ եմ հիշում։ Եղել են առաջարկներ, եղել է դեպք, որ մենք համաձայնել ենք, 1 ժամ կանգնել են, հետո նորից սկսել է պատերազմը։ Նմանատիպ դեպքերը եղել են շատ»,- ասաց Սիմոնյանը։

 
 
bottom of page