top of page

10 անձ ձերբակալվել է. մանրամասներ՝ Դերժավայի Արկադիի տան մոտ հնչած կրակոցներից

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 17h
  • 1 min read
ree

Լոռու մարզում կրակոցներ են հնչել։ 7 անձ է ձերբակալվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։  

«7 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է և ներկայացվել Քննչական կոմիտե»,- հայտնեցին Ոստիկանությունից։

ՔԿ–ից էլ հայտնեցին, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ։

Ըստ մեր տեղեկությունների՝ կրակոցները հնչել են ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ «Դերժավայի Արկադիի» տան մոտ։ Նշվում է, որ ձերբակալվածների մեջ է նաև նրա որդին։  

ՆԳՆ-ն և ՔԿ-ն ձերբակալվածների ինքնության մասին տեղեկատվություն և այլ մանրամասներ առայժմ չեն հայտնում։

 
 
1/2341
bottom of page