top of page

Ղազախական անկարգություններից հետո իրավապահ մարմինները առգրավել են ավելի քան 740 միավոր զենք

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Ղազախստանի իրավապահ մարմինները առգրավել են ավելի քան 740 միավոր զենք, որոնք գողացվել են երկրում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի ՆԳՆ քննչական վարչության պետ Սանժար Ադիլովը։


«Երեք շաբաթ շարունակ ոստիկանության աշխատակիցները առգրավել են մեծ քանակությամբ գողացված զենքեր, հատկապես Ալմաթիում: Առգրավված զենքերի ընդհանուր թիվն այս պահին կազմել է 747 միավոր, ինչպես նաև ավելի քան 18 հազար միավոր զինամթերք», - ասել է Ադիլովը։


Նրա խոսքով՝ անկարգությունների ժամանակ զոհվել է 19 իրավապահ և զինվորական, ավելի քան երեք հազար աշխատակից վիրավորվել է: «Կան զոհեր նաև խաղաղ բնակիչներից, բայց սա զանգվածային անկարգությունների արդյունք է, և յուրաքանչյուր զոհի համար օբյեկտիվ քննություն է իրականացվում»,- պարզաբանել է ՆԳՆ ներկայացուցիչը։

Նա պարզաբանել է նաև, որ անկարգությունների ժամանակ վնասվել են 1573 խանութներ, գրավատներ, գազալցակայաններ, թալանվել են որսորդական խանութներ։ Վնասվել է 765 մեքենա, այդ թվում՝ 551 ոստիկանական մեքենա։

1/2386
bottom of page