Ամբողջ ընդդիմադիր դաշտը պաշտպանեց ԿԳԲ գործակալ լինելու սուրբ իրավունքը. հասկանալի է` կոլեգաները պիտի միմյանց պաշտպանեն. Ռուբինյան
- Investigative journalist

- 17 hours ago
- 1 min read

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արդեն անցել է 2 օր, ինչ հրապարակվեց ապացույց առ այն, որ Կտրիճ Ներսիսյանի եղբայր Եզրաս արքեպիսկոպոսը «Կարո» ծածկանունով ԿԳԲ գործակալն է:
Ամբողջ ընդդիմադիր դաշտը, իհարկե, պաշտպանեց ԿԳԲ գործակալ լինելու սուրբ իրավունքը: Պատճառը հասկանալի է` կոլեգաները պիտի միմյանց պաշտպանեն:
Պրոպագանդիստական մամուլն էլ պաշտպանեց` այդ թվում «Ազատությունը»: Դա էլ է բնական` կեղծը պիտի պաշտպանի կեղծին:
Բայց Մայր Աթոռը լռում է, Կտրիճ Ներսիսյանը լռում է, «Կարոն» լռում է: Կարծես ոչինչ էլ չի եղել, կարծես նորմալ է ԿԳԲ ագենտ լինելը:
Բայց մենք չենք թողնելու, որ այս թեման անցնի-գնա:
Կտրիճ Ներսիսյանի օրերը վեհարանում հաշված են, և ոչ մի լեյտենանտ, ոչ մի մայոր, ոչ մի օտարերկրյա բիզնեսմեն նրան որևէ «ձևով» չի փրկելու:
Եկեղեցու բոլոր այն սպասավորները, որոնք հաշտ չեն այն բանի հետ, որ Կտրիճ Ներսիսյանն ու իր ընտանիքը Եղեկեցին դարձրել են անառակության և գործակալության բույն, պետք է միանան 10 սրբազանների առաջ քաշած նորոգման օրակարգին:
Հակառակ դեպքում իրենք միանալու են ԿԳԲ օրակարգին: Ընտրությունն իրենցն է»։




















