top of page

Եկել է Ուկրաինայում hшկшմшրտության ավարտի շուրջ քննարկումների ժամանակը․ Շոլց

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 8, 2024
  • 1 min read

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ZDF-ին տված հարցազրույցում ասել է, որ եկել է քննարկելու պահը, թե ինչպես արագացնել Ուկրաինայում զինված հակամարտության ավարտը։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ես կարծում եմ, որ այժմ եկել է այն պահը, երբ անհրաժեշտ է քննարկումներ անցկացնել այն մասին, թե ինչպես պատերազմի ներկա իրավիճակից անցնել խաղաղության»,-ասել է Շոլցը:

«Ամեն դեպքում, հաջորդ խաղաղության համաժողովը կլինի։Վլադիմիր Զելենսկին և ես համաձայն ենք, որ Ռուսաստանը նույնպես պետք է մասնակցի դրան»,- հավելել է կանցլերը։

bottom of page