WhatsApp-ի օգտատերերն այսուհետ կկարողանան միացնել անհետացող հաղորդագրություններ գործառույթը
- Nov 20, 2022
- 1 min read

WhatsApp մեսինջերի օգտատերերն այսուհետ կկարողանան միացնել անհետացող հաղորդագրություններ գործառույթը բոլոր տեսակի «չատերի» համար: РИА Новости-ի փոխանցմամբ՝ գործառույթի գործարկման մասին հաղորդվում է մեսինջերի պաշտոնական բլոգում:
Եթե նախկինում օգտատերերը կարող էին կարգավորումներում չատի ավտոմատ հեռացում ընտրել 7 օրից, ապա այժմ հավելյալ ընտրություն է ի հայտ գալիս՝ 24 օրից կամ 90 օրից:
WhatsApp-ում այժմ հնարավոր է հաղորդագրությունների ջնջման գործառույթը միացնել բոլոր տեսակի նոր չատերի համար: Հենց օգտատերն ակտիվացնի այդ տարբերակը, հավելվածը զրուցակցին կտեղեկացնի, որ չատը ջնջվելու է որոշ ժամանակ անց:
Գործառույթն արդեն հասանելի է Android և iOS համակարգերի համար: Այն գործարկելու համար հարկավոր է անցնել գաղտնիության կարգավորումներ բաժին և ընտրել է «Հաղորդագրությունների թայմեր» կետը:




















