top of page

Վարչապետը յուրաքանչյուր կիրակի մասնակցում է պատարագի. Բաղդասարյանը՝ Մայր Աթոռ գնալու մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը յուրաքանչյուր կիրակի մասնակցում է պատարագի:


Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով 24news-ի հրապարակմանը, համաձայն որի առաջիկա կիրակի Փաշինյանը պատարագի է մասնակցելու Էջմիածնի Մայր տաճարում։


«Առաջիկա կիրակի օրվա պատարագի վայրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կհաղորդվի։ Հոդվածում վկայակոչված մնացյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»,- ասաց նա։


Հիշեցնենք, ըստ 24news-ի, դեկտեմբերի 28-ին՝ առաջիկա կիրակի օրը, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է վերջնական «լուծել» Մայր Աթոռի հարցը ու արդեն այս հարցով հանձնարարականներ է տվել ուժային կառույցներին։

 
 
1/2459
bottom of page