top of page

Քաղաքացիական հասարակության կողմից կկազմակերպվի ՀՀ առաջին Աղոթքի նախաճաշ․ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա գլխավոր ելույթով

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read
ree

2025 թ․ նոյեմբերի 15-ին Երևանում տեղի կունենաՀայաստանի Հանրապետության առաջին Աղոթքի նախաճաշ միջոցառումը, որին մասնակցելու ենՀայաստանից և արտերկրից ավելի քան 300 բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևորոլորտների ներկայացուցիչներ։



Այս նշանակալի իրադարձությունը կազմակերպվելէ հայաստանյան քաղաքացիականհասարակության կողմից։ Միջոցառման նպատակն է խթանել երկխոսությունը ուհամագործակցությունը՝ դրա հիմքում ունենալով Հայաստանի պատմական, քրիստոնեականինքնության, խաղաղության, բարոյական սկզբունքների վրա հիմնված առաջնորդության ևկրոնական ազատությունը։



Աղոթքի Նախաճաշի հեռահար նպատակն է ձևավորել տեսլական և Հայաստանը դիտարկելորպես կրոնական ազատությանն ուբարեկեցությանն ուղղված առաջատար երկրի դիտանկունից, որն ունի հավատքի, գործընկերության, նորարարության ևխաղաղության վրա հիմնված հասարակություն։



Հայաստանի Հանրապետության վարչապետ ՆիկոլՓաշինյանը հանդես կգա գլխավոր ելույթով՝անդրադառնալով Հայաստանի, որպես աշխարհիառաջին քրիստոնյա պետության, ժառանգությանըև հասարակական կյանքում անձնական հավատքիկարևորությանը:



Հատուկ հրավիրված բանախոսների թվում են ՋիմԳարլոուն՝ հոգևոր առաջնորդ և բազմաթիվ գրքերի հեղինակ, ինչպես նաև ՄարիամԻբրահիմը՝ կրոնական հալածանքներ կրած անձ և մարդու իրավունքների պաշտպան։



Աղոթքի Նախաճաշը կազմակերպվում էբացառապես հայաստանյան քաղաքացիականհասարակության կողմից և այն պետականմիջոցառում չէ․ դա հավատքի, միասնության ևընդհանուր բարոյական տեսլականի համատեղարտահայտություն է։



Հայ Առաքելական Եկեղեցու մասնակցությունըՀայաստանի այլ քրիստոնեական համայնքներիհետ միասին արտացոլում է խաղաղության ևհամագործակցության այն ոգին, որն այսմիջոցառման հիմքն է։


«Սա նշանակալից պահ է Հայաստանի Հանրապետության  և բոլոր նրանց համար, ովքեր կանգնած են դրա կողքին՝ հավատքով ու աղոթքովմիասին դեպի ապագան նայելու։ — Նշել էմիջոցառման կազմակերպիչ «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ ՍտեփանՍարգսյանը։ - Աղոթքի Նախաճաշը հոգևորիրադարձություն է, որի արմատները հասնում ենՀայաստանի դարավոր քրիստոնեականժառանգությանը և բարոյական արժեքների վրա հիմնված առաջնորդության մոդելին»։



Աղոթքի Նախաճաշ միջոցառմամբ Հայաստանի Հանրապետությունը միանում է համաշխարհայինայն ավանդույթին, որը միավորում էառաջնորդներին՝ խորհրդածելու, աղոթելու և մերժամանակների մարտահրավերներին դիմակայելու համար բարոյական լուծումներ գտնելու։

 
 
1/2389
bottom of page