top of page

Երդվյալ քոչարյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ. ՀԺ

Apr 1
1 min read

Տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանի թիմակիցները փորձում են համոզել, թե իրենք նախկին իշխանությունների հետ կապ չունեն՝ չնայած այն հանգամանքին, որ Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Մարտի 31-ին ներկայացրել էինք Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հետ կապակցված շուրջ 50 անուն, որոնք այսօր աջակցում են Սամվել Կարապետյանին:

Այս անգամ «Հայկական ժամանակ»-ի ձեռքի տակ են հայտնվել Ռոբերտ Քոչարյանի հետ աֆիլացված անձանց անուններ, որոնք նույնպես աջակցում են Կարապետյաններին:

Այսպիսով՝

Արամ Վարդևանյան. «Հայաստան» դաշինքի նախկին անդամ է, ՀՀ ԱԺ համանուն խմբակցության նախկին պատգամավոր, իսկ ներկայումս «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ է, Սամվել Կարապետյանի փաստաբանը:

Հայկ Ավագյան. 2021 թվականի ընտրություններին աջակցել է Ռոբերտ Քոչարյանին, իսկ 2023 թվականին՝ «Սրբազան պայքար» շարժմանը, ներկայումս «Ուժեղ Հայաստան» կուսակցության երևանյան գրասենյակներից մեկի ղեկավարն է:

Հովհաննես Հովհաննիսյան. նախկին դաշնակցական է, եղել է Արագածոտնի դաշնակցական նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանի օգնականը, իսկ ներկայումս աջակցում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:

 
 
1/2905
bottom of page