Սպիտակ տունը հրապարակել է Սուրբ Վալենտինի օրվա բացիկներ Գրենլանդիայի և Մադուրոյի պատկերներով
- 4 hours ago
- 1 min read

Սպիտակ տունը սոցիալական ցանցերում հրապարակել է Սուրբ Վալենտինի օրվա բացիկ՝ Գրենլանդիայի պատկերով։
«Ժամանակն է, որ մենք պարզենք մեր հարաբերությունների վիճակը», – գրված է պատկերի վրա։
Սպիտակ տունը նաև Սուրբ Վալենտինի օրվա բացիկ է հրապարակել, որի վրա պատկերված է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Այնտեղ Մադուրոյի լուսանկարն է արված ինքնաթիռում՝ «Դու գրավեցիր իմ սիրտը» մակագրությամբ։




















