top of page

Որոնողական աշխատանքները չեն հաստատել ռուս լեռնագնացուհու մահը

  • Aug 25, 2025
  • 1 min read

Ռուս լեռնագնացուհի Նատալյա Նագովիցինայի գտնվելու վայրում որոնողական-փրկարարական աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին հայտնել է «Յուժնի Ինիլչեկ» ճամբարի ղեկավարը։

Նրա խոսքով՝ փրկարարները ճշգրիտ տեղեկություններ ունեն Նագովիցինայի գտնվելու վայրի մասին, բայց չեն կարող հաստատել նրա մահը։

Օգոստոսի 19-ին հայտնի դարձավ, որ Նագովիցինան մնացել է Ղրղզստանի Պոբեդա լեռնագագաթին։ 47-ամյա լեռնագնացուհին կոտրել էր ոտքը և չէր կարողացել շարունակել վերելքը։

Հիշեցնենք, որ Նագավիցինային փրկելու բազմնաթիվ փորձերը ձախողվել էին։

 
 
1/2639
bottom of page