top of page

Խանջյան գյուղում հայտնաբերված՝ լորի ձայն վերարտադրող արգելված որսագործիքը ոչնչացվել է․ ԲԸՏՄ

  • Sep 23, 2025
  • 1 min read

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հանրապետության տարբեր մարզերում շարունակում են ապօրինի որսի դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումները։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:




 

Արմավիրի մարզի Խանջյան գյուղի հարակից դաշտամիջյան տարածքում հայտնաբերվել է «լոր» տեսակի թռչնի ձայն վերարտադրող մարտկոցին միացված ձայնարձակիչ էլեկտրական սարք։




 

Արգելված որսագործիքն առգրավվել ու սահմանված կարգի համաձայն ոչնչացվել է։




 

Իրավախախտին հայտնաբերելու համար ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։

 
 
1/2680
bottom of page