Վրաստանում պայթյուն է որոտացել ածխահանքերից մեկում. կա մեկ զոհ և վիրավորներ
- Nov 20, 2022
- 1 min read

Պայթյուն է տեղի որոտացել Վրաստանի Տղիիբուլ քաղաքի ածխահանքում, ինչի հետևանքով՝ առնվազն մեկ մարդ մահացել է, ևս ութը՝ վնասվածքներ ստացել. հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով վրացական աղբյուրին:
Տղիբուլի քաղաքապետ Դավիդ Չերկեզիշվիլին հայտնել է, որ հանքափորները տուժել են պայթյունի ալիքից: Նրանցից մեկի վնասվածքները ծանր են եղել, և նա անմիջապես մահացել է:
Նշվում է, որ տուժաշներին տեղափոխել են Թբիլիսի: Նրանց մոտ տարբեր աստիճանի այրվածքներ են: Ողբեգրության պատճառները պարզվում են քննության կողմից:




















