top of page

Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Այսօր, հունվարի 1-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Մեծամոր» բժշկական կենտրոն։ Սակայն, հիվանդանոցում երիտասարդը մահացել է։ Ն


շվում է, որ դեպքի վայրում վրաերթի հետևանքով մահացածի հայրը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել է․ «Մեքենայի անվահեծանը վնասվել էր, տղայիս հետ կանգնեցինք ու փոխեցինք։ Մեքենան ես եմ վարել, բայց անվահեծանը փոխելուց հետո ուզեցավ նստի ավտոն, որ շարժվենք, ուժեղ հարվածի ձայն լսեցի։ Ու տեսա, որ տղաս գետնին ընկած էր։ Մոտ 15 րոպե սպասել ենք, որ շտապօգնությունը գա։ Քաղաքացիների օգնությամբ՝ տղայիս տեղափոխեցինք հիվանդանոց»։


 
 
1/2382
bottom of page