top of page

Շենքերից մեկում հայտնաբերվել և քննչական բաժին է ներկայացվել որպես անհետ կորած որոնվողը

  • Nov 20, 2022
  • 1 min read



Ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 30-ամյա Վահե Արզումանյանը։


Չարենցավանի ոստիկանների և քննիչների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ին Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և քննչական բաժին է ներկայացվել որպես անհետ կորած որոնվող Վահե Արզումանյանը։ Նա հայտնել է, որ նոյեմբերի 4-ից եղել է Երևան, Գյումրի, Վանաձոր և Դիլիջան քաղաքների հյուրանոցներում։


Կատարվում է նախաքննություն։

 
 
1/2382
bottom of page