top of page

Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 14-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։


Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 21 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։


Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 15 դեպք։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 12, վրաերթի 1 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար. 2 մարդ զոհվել է, 63-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 
 
1/2381
bottom of page