top of page

Կապանում որդին սպանել է 77-ամյա մորը. ոստիկանների բացահայտումը

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ստեփանյան փողոցի 8-րդ շենքում սպանված մարդ կա: Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները հայտնաբերել են 77-ամյա տանտիրուհու դիակը՝ բռնության ակնհայտ հետքերով:


Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ սպանությունը կատարել է կնոջ 42-ամյա որդին։ Ժամը 19.50-ին նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին և ձերբակալվել:


Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է քննություն։

 
 
1/2382
bottom of page