top of page

Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 1, 2024
  • 1 min read
ree

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա միջպետական սահմանի սահմանազատման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։«Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը պետական ինքնիշխանության հարգման, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ճանաչման, հակասությունների խաղաղ կարգավորման, ուժի կիրառումից կամ սպառնալիքից հրաժարվելու հիման վրա անհրաժեշտ պայման է երկրների միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայունության անվտանգության ապահովման համար: Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության և Բալթյան երկրների, Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի նկատմամբ Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ համաձայնության հասնելը կայունության լրացուցիչ և կարևոր գործոն է։ 

Մենք հույս ունենք, որ կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները գործնականում հաջողությամբ կկիրառվեն։ Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ», - ասված է հայտարարությունում:

1/2383
bottom of page