top of page

Լյուբով Ուսպենսկայայի 36-ամյա դուստրն ամուսնանում է 22-ամյա արվեստաբանի հետ

6 days ago
2 min read


Տատյանա Պլաքսինայի անձնական կյանքում երջանիկ շրջան է սկսվել: Լյուբով Ուսպենսկայայի միակ դուստրն արդեն մոտ ութ ամիս հանդիպում է երիտասարդ արվեստաբան Արտյոմ Մոսկվինի հետ: Տարիքային տարբերությունը՝ 14 տարի, սիրահարներին ամենևին չի անհանգստացնում: Ավելին, նրանք արդեն համատեղ ապագայի ծրագրեր են կազմում:

Փեսացուի հետ 36-ամյա Տատյանան ծանոթացել է բոլորովին պատահաբար. Արտյոմը նստած է եղել այգու նստարանին, երբ նրան է մոտեցել Պլաքսինայի նախկին աշխատակիցը: Տղամարդիկ զրուցել են արվեստի մասին, իսկ հետո ծանոթը Մոսկվինին առաջարկել է ծանոթանալ աստղային ժառանգորդուհու հետ: Այսպես պատահական հանդիպումը վերածվել է սիրավեպի:

Ասում են՝ սկզբում Լյուբով Ուսպենսկայան հիացած չէր դստեր ընտրությամբ, սակայն ժամանակի ընթացքում փոխել է իր կարծիքը: Օրերս նա ականատես է եղել, թե ինչպես է Արտյոմը առաջարկություն արել Տատյանային:

«Նշանադրությունը կազմակերպել են հենց հանդերձարանում՝ համերգից հետո, ապագա զոքանչի նախաձեռնությամբ»,- հայտնել է ТВЦ-ի «Хватит слухов!» ծրագրի աղբյուրը:

Տատյանան անմիջապես նշել է, որ ամուսնությունից հետո կփոխի ազգանունը: Նա կվերցնի կրկնակի ազգանուն՝ Ուսպենսկայա-Մոսկվինա:

«Ես ակնթարթորեն հասկացա, որ Տանյան մի աղջիկ է, ում պետք է գրկել: Ինձ ցանկություն առաջացավ նրան գրկելու, որովհետև նա իմ առջև նվագեց իր բոլոր երգերը մեր ծանոթության հենց առաջին օրը,- խոստովանել է Արտյոմը:- Տատյանան և՛ նվագում է, և՛ երգում, և՛ նկարներ է նկարում, և՛ սեփական հեղինակության բանաստեղծություններ է կարդում: Ես արվեստի դիլեր եմ, նկարներ եմ վաճառում, դասախոսություններ եմ կարդում, էքսկուրսիաներ եմ անցկացնում»:

«Այո, ամեն ինչ այդպես է, - միջամտել է Պլաքսինան: - Ես երեխաներ եմ ուզում… աղջիկ: Կհրաժարվեմ իմ ազգանունից և կավելացնեմ մայրիկինս, որովհետև այն հաջողություն է բերում»:

Արտյոմն այժմ սովորում է Մոսկվայի պետական համալսարանի մագիստրատուրայում՝ արվեստաբանության հետ կապված ուղղությամբ, զբաղվում է նկարների վաճառքով և օգնում է սիրելիին իր ստեղծագործական նախագծերում ու ցուցահանդեսներում: Ինքը՝ երիտասարդը խոստովանում է, որ սկզբում ուզում էր պարզապես աջակցել Տատյանային, իսկ հետո հասկացավ, որ սիրահարվել է: Պլաքսինային նա արտասովոր կին է համարում և նրան համեմատում է Մերիլին Մոնրոյի հետ:

Ի դեպ, ոչ վաղ անցյալում արվեստաբանը տեղափոխվել է Տատյանայի և նրա մոր մոտ՝ մերձմոսկովյան առանձնատուն: Ուսպենսկայայի խոսքով՝ տեղը բոլորին հերիքում է, չէ՞ որ տանը 16 ընդարձակ սենյակ կա:

«Յուրաքանչյուրն ունի իր անկյունը: Եվ նման համատեղ կեցության մեջ ես որևէ բարդություն չեմ տեսնում: Իմ ապագա փեսան հիանալի տղա է՝ խելացի, տաղանդավոր, ուսյալ, իսկ ամենակարևորը՝ շատ է սիրում ինձ և Տանյային»,- պարզաբանել է 72-ամյա կատարողը:

 
 
1/2837
bottom of page