top of page

2027 թ. նոյեմբերի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններ

  • 14 hours ago
  • 1 min read


Կառավարությունը  փոփոխություններ է կատարել մի շարք որոշումներում, որոնց համաձայն՝ 2027 թ. նոյեմբերի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներն ու մեթոդաբանությունները։

Կառավարության Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թթ. համալիր միջոցառումների ծրագրով  նախատեսվում է մթնոլորտային օդի որակի գնահատման մոնիթորինգի համակարգի արդիականացում, այդ թվում՝ հանրապետության համար 14 անշարժ դիտակայանների  ձեռքբերում, որից 6-ը նախատեսված է Երևան քաղաքի համար։

Մթնոլորտային օդի մոնիթորինգի արդիականացման՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցման նպատակով՝ 2025 թ. Շրջակա միջավայրի նախարարությանը հատկացվել է 300 մլն դրամ մթնոլորտային օդի որակի գնահատման երկու դիտակայանի ձեռքբերման համար։ Ձեռքբերված երկու դիտակայանները տեղադրվել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Երվանդ Քոչար 6/1 հասցեում և Քանաքեռ-Զեյթունի Դավիթ Անհաղթի զբոսայգում:

Ընթանում են սարքավորումների փորձարկման և ստուգաճշտման աշխատանքները։ Դիտակայանների շահագործումը հնարավորություն կընձեռնի ճշգրիտ չափել օդի հիմնական աղտոտիչների պարունակությունը և տեղեկատվությունը ստանալ իրական ժամանակին:

 
 
1/2646
bottom of page