top of page

«Քաղաքացիները պետք է ապահովեն իրավակարգը»․ Փաշինյանը կրկին խոսում է մայթերին մեքենաներ կայանելու մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 13, 2024
  • 1 min read
ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նույնպես խոսել է մայթերին մեքենաներ կայանելու մասին։ Նա անդրադարձել է քաղաքացիների այն մեկնաբանություններին, որ այդ խնդրով պետք է ոստիկանությունը զբաղվի։ Սակայն Փաշինյանի կարծիքով՝ այդ խնդիրը պետք է լուծի քաղաքացին, քանի որ դա է ժողովրդավարությունը։

«Քաղաքացիները պետք է ապահովեն իրավակարգը։ Սրանում է տոտալիտար և ժողովրդավարական հասարակության տարբերությունը։ Ո՞ւմն է իրավակարգը պահելու առաջնային պարտավորությունը կամ հանձնառությունը կամ պատասխանատվությունը։ Քաղաքացին ինքը իր մայթը պետք է ապահովի։ Իմ կարգավիճակից դուրս գանք, ես ինքս պիտի ապահովեմ, որ ես այդ մայթում կանգառ չանեմ, որ ես այդ մայթի վրա ցեմենտի շաղախ չանեմ, շինարարական աղբ չթափեմ, ձևավորեմ մթնոլորտ, որ դա տեղի չունենա։ Այ 3-4-րդ կետից է, որ պետք է իշխանության և վարչական և հարկադրանքի մարմինները սկսեն գործեն։

Ժողովրդավարությունն այն է, երբ իրավակարգի կրող և առաջնային իրականացնողը քաղաքացին է, իսկ տոտալիտարիզմի տրամաբանությունն այն է, որ այդ գործն առաջին հերթին անում է ոստիկանությունը և պետական մարմինը»,- նշել է Փաշինյանը։

1/2382
bottom of page