top of page

Հրդեհ՝ Երևանում. կանխվել է կրակի տարածումը

1 day ago
1 min read


Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։21-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում՝ ուսումնական հաստատություններից մեկի ետնամասում, այրվում է խոտածածկույթ․ առկա է տարածման վտանգ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մարվել է ժամը 16։53-ին։

Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը։

 
 
1/2843
bottom of page