top of page

Կենցաղային վեճի ժամանակ 44-ամյա տղամարդ է վիրավորվել․ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է

7 hours ago
1 min read


Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ։ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են՝ քրեական ոստիկանության Երևանի քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը վիճաբանության ժամանակ։ Պարզվել է նաև, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել մայրաքաղաքի բնակիչ 50-ամյա մի տղամարդ։ Նա հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Տղամարդը ներկայացրել է նաև հանցագործության գործիք դանակը։ 50-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Կատարվում է նախաքննություն։







 
 
1/2839
bottom of page