ՌԴ ԱԳՆ․ Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը
- 2 hours ago
- 1 min read

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի՝ հունիսի 15-17-ը Մոսկվա նախատեսվող աշխատանքային այցի վերաբերյալ։
«Առանձնահատուկ շեշտ է նախատեսվում դնել Անդրկովկասում փոխգործակցության ընդլայնման հեռանկարների վրա, ներառյալ տրանսպորտային հաղորդակցության և կոմունիկացիաների ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնումը։
Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասով։
Դրան կարելի է հասնել «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում համատեղ ջանքերի շնորհիվ»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։




















