top of page

«ՀՀ-ն ԵՄ-ի համար կարևոր գործընկեր է. լի ենք վճռականությամբ խորացնելու մեր հարաբերությունները Հայաստանի հետ». Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 3
  • 1 min read
ree

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցել ենք շատ բովանդակալից մտքերի փոխանակում։ Այս մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:



Շնորհավորելով Հայաստանին Վաշինգտոնում Ադրբեջանի հետ հարաբերություններում նախագահ Թրամփի օգնությամբ ձեռք բերված նշանակալի առաջընթացի կապակցությամբ՝ նա նշել է. «Սա կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ»։



 Այնուհետև ԵՀ ղեկավարը ընդգծել է. «Մենք լի ենք վճռականությամբ խորացնելու մեր հարաբերությունները Հայաստանի՝ ԵՄ-ի համար կարևոր գործընկերոջ հետ»:



Նրա խոսքով՝ «Գլոբալ դարպաս» ռազմավարության միջոցով ԵՄ-ն կուժեղացնի տարածաշրջանային փոխադարձ կապը առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։



«Մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական քաղաքական համագործակցության հաջորդ գագաթնաժողովին 2026 թվականի առաջին կեսին՝ Երևանում»,- եզրափակել է նա։

 
 
1/2378
bottom of page