Search
«Ե՞րբ է շինարարն իր ասած ժամկետում գործն արել»․ Փաշինյանն այցելել է երկաթգծի փլուզված հատված, զրուցել ու սուրճ խմել շինարարների հետ
- 24timeam
- Jun 8, 2024
- 1 min read

Հեղեղումների հետևանքով փլուզվել է Ախթալա տանող կամուրջը, կառուցվել է հետիոտնային ժամանակավոր կամուրջ: Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Աշխատանքներ են տարվում նաև փլուզված երկաթգծի վերականգնման ուղղությամբ», - գրել է նա՝ կից հրապարակելով այցից տեսանյութ:
Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ու պատգամավոր Արեն Մկրտչյանի ուղեկցությամբ վարչապետը շրջել է աղետի հետևանքով վնասված տարածքներում, ծանոթացել իրականացվող վերականգողական աշխատանքներին, զրուցել ու սուրճ խմել տեղում աշխատանք իրականացնող շինարարների հետ։
«Դե լավ, լցրեք այդպես կխմենք», - սպասելով սուրճի պատրաստ լինելուն՝ ասաց Փաշինյանը, ապա կատակով հավելեց,- «Ե՞րբ է շինարարն իր ասած ժամկետում իր գործն արել»։