top of page

Շնորհակալություն Գյումրի, շնորհակալություն Հայաստան, երբեք չմոռանաք՝ Ֆրանսիան սիրում է ձեզ․ Մակրոն

  • 3 hours ago
  • 1 min read


Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  Գյումրիում տեղի ունեցած «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգից հետո ելույթ ունեցավ՝ ասելով․

«Շնորհակալություն եմ  հայտնում ջերմ ընդունելության արժանացնելու համար։

Ոչ ոք չի մոռացել 1988 թվականի դեկտեմբերը, երբ ամբողջ քաղաքը քարացավ։ Աշխարհը կանգնեց ոտքի՝ քեզ համար, Հայաստան։ Շառլ Ազնավուրը երգեց, Ֆրանսիան համախմբվեց, 500-ից ավելի հրշեջներ, զինվորականներ, սակրավորներ եկան ձեզ օգնության, և Գյումրին վերածնվեց դժոխքից և ձմեռվանից հետո, եկան նոր գարուններ։ 

Մենք գիտենք բոլոր այն դժվարությունները, որի միջով դուք անցել եք վերջին տարիներին։ Եվ ինչպես ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ հիմա կլինենք ձեր կողքին։

Շնորհակալություն Գյումրի, շնորհակալություն Հայաստան, երբեք չմոռանաք, Ֆրանսիան սիրում է ձեզ։ Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին»։

 
 
1/2663
bottom of page