Հայազգի «կատաղած ցուլի»՝ Վիկ Դարչինյանի ծննդյան օրն է
- Nov 20, 2022
- 1 min read

WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի ծննդյան օրն է։ Դեռ հինգ տարեկանից բռնցքամարտիկ դառնալ ցանկացող տղան ծնվել է Հանրապետության երրորդ քաղաքում՝ Վանաձորում։ Մեծ ռինգ բարձրանալու իր ցանկության մասին մարզչին ասել է յոթ տարեկանում, բայց մարզիչը արձագանքել է՝ ասելով, որ տղան դեռ փոքր է։ Այս խոսքը Վիկին չի ընկճել կամ թևաթափ արել։
Հաջորդ տարի նա կրկին դիմել է մարզչին, և հենց այդ հանդիպումն էլ ճակատագրական դեր է ունեցել նրա մասնագիտական առաջընթացի վրա։ Այսպիսով, 1984 թվականին սկսվեց Վիկ Դարչինյանի սպորտային ճանապարհը: Բռնցքամարտիկ, որն իր փայլուն մենամարտերի շնորհիվ ստացավ «կատաղած ցուլ» մականունը։
Մանրամասները՝ տեսանյութում։




















