top of page

Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին

  • 5 days ago
  • 1 min read


Opta վերլուծական հարթակը թարմացրել է աշխարհի 2026 թվականի առաջնության կանխատեսումը և որոշել մրցաշարում հաղթելու գլխավոր հավակնորդին։

Սուպերհամակարգչի հաշվարկներով՝ տիտղոսը նվաճելու ամենամեծ շանսերն ունի Իսպանիայի հավաքականը։ Իսպանացիների հաղթանակի հավանականությունը գնահատվում է 16,1 տոկոս։

Մրցաշարի երկրորդ ֆավորիտը Ֆրանսիայի հավաքականն է՝ 13 տոկոս ցուցանիշով։ Հավակնորդների լավագույն եռյակը եզրափակում է Անգլիան՝ 11,2 տոկոսով։

Գլխավոր ֆավորիտների հնգյակում ընդգրկվել են նաև աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան և Պորտուգալիան։

ԱԱ-2026-ում հաղթելու հավակնորդների լավագույն տասնյակն ըստ Opta-ի ունի հետևյալ տեսքը.

  1. Իսպանիա — 16,1 տոկոս

  2. Ֆրանսիա — 13 տոկոս

  3. Անգլիա — 11,2 տոկոս

  4. Արգենտինա — 10,4 տոկոս

  5. Պորտուգալիա — 7 տոկոս

  6. Բրազիլիա — 6,6 տոկոս

  7. Գերմանիա — 5,1 տոկոս

  8. Նիդերլանդներ — 3,6 տոկոս

  9. Նորվեգիա — 3,5 տոկոս

  10. Բելգիա — 2,4 տոկոս

Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը կմեկնարկի հունիսի 11-ին և պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի միանգամից երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարին կմասնակցի ռեկորդային՝ 48 ազգային հավաքական։

 
 
1/2712
bottom of page