Նիք Ջոնասը բացահայտել է, թե որ երգն են իրեն խնդրում կատարել հարսանիքներին
- 4 days ago
- 1 min read

Նյու Յորքի The Roxy կինոթատրոնում SiriusXM-ի Power Ballad-ի հատուկ վաղ ցուցադրության հարց ու պատասխանի ժամանակ 33-ամյա երգիչ-երգահանը Նիք Ջոնասը բացահայտել է հարսանիքներին իրենից ամենից շատ սպասվող երգը։
«Գիտեք, ես մի քանի ընկերների հարսանիքների եմ գնացել, և մի դեպքում հարսն ու փեսան եկել ու խնդրել են. «Կարո՞ղ ես, կատարել «Jealous»-ը (թարգմանաբար՝ «խանդոտ»․ հեղ․)»,-ասում Ջոնասը, որին մեջբերում է PEOPLE-ը։
Նա շարունակել է. «Ես մի փոքր դժկամությամբ եմ վերաբերվում այդ փաստին, քանի որ դա լավագույն զգացողությունը չէ այն գիշերը, երբ դուք ձեր ամբողջ կյանքը նվիրում եք միմյանց։ Բայց, իհարկե, զվարճալի է»։
Ջոնասի երգը, որը թողարկվել է 2014 թվականին, նաև ունի ռեմիքսային տարբերակ․ այն հարաբերություններում սեփականատիրական և պաշտպանողական լինելու զգացողության մասին է։
Ջոնասն այժմ մտածում է հարսանիքների մասին, քանի որ նա նկարահանվում է հայտնի երգիչ Դենի Ուիլսոնի դերում՝ Ջոն Քարնիի «Power Ballad» երաժշտական կատակերգությունում։




















