top of page

Դա մեզ վրա շատ թանկ նստեց. Տուլիպան` Յագելոնիայից կրած պարտության պատճառների մասին

Oct 16
1 min read


ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում 1-3 հաշվով պարտություն կրեց լեհական «Յագելոնիայից»:

Երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան հետխաղային ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերին։ Այս մասին գրում է armsport-ը։

Խաղի վճռորոշ դրվագների և պարտության պատճառների մասին

«Կարծում եմ՝ մենք այն թիմն էինք, որն առավելագույնս ձգտում էր լավ ֆուտբոլ ցուցադրել. ավելի շատ էինք տիրում գնդակին, շատ հարվածներ կատարեցինք և բազմաթիվ անկյունայիններ իրացրեցինք: Սակայն, այո՛, հենց դետալները վճռորոշ եղան, քանի որ խաղի առանցքային հատվածներում սխալվեցինք ու պատժվեցինք: Կարևոր էր այն պահը, երբ 1-0 հաշվի ժամանակ մնացել էինք 10 հոգով՝ Զիդանի վնասվածքի և դաշտից դուրս գալու պատճառով: Նման իրավիճակներում անհրաժեշտ էր խորքից երկար փոխանցումներ կատարել, ինչը մենք չարեցինք: Թիմային համագործակցության առումով ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, սակայն նման անհատական սխալներն այլևս չպետք է կրկնվեն»։

Մեկնարկային կազմի ընտրության և ռոտացիայի մասին

Պատասխանելով Մալիսի փոխարեն Ֆելիպեին խաղադաշտ դուրս բերելու և կենտրոնում Կարլիե-Մուրադյան ընտրության վերաբերյալ հարցին՝ մարզիչը պարզաբանել է.

«Մրցաշարային նման խիտ գրաֆիկի պայմաններում ռոտացիան պարզապես անխուսափելի է, քանի որ փաստացի մի քանի ժամից Հայաստանի առաջնությունում հանդիպում ունենք անցկացնելու: Ինչ վերաբերում է նշված փոփոխություններին, ապա Կարլիեն և Մուրադյանը տարբեր խաղաոճ ունեցող ֆուտբոլիստներ են: Կարլիեն ավելի շատ աչքի է ընկնում խորքից կատարվող երկար փոխանցումներով, իսկ Մուրադյանն ավելի ագրեսիվ է և հաջող է գործում մենապայքարներում: Այս խաղի պահանջներին ավելի շատ համապատասխանում էր Կարլիեն: Ինչ վերաբերում է Մալիսին, ապա վատառողջ լինելու պատճառով նա վերջին հինգ մարզումներից միայն մեկին է մասնակցել, ինչն էլ հիմք հանդիսացավ, որ նա այսօր չընդգրկվեր մեկնարկային կազմում»։

Զիդանի վնասվածքի և երկրորդ խաղակեսի մասին

 
 
1/2906
bottom of page