Օրենքից վեր ոչինչ չկա. ԲԴԽ նախագահի ուղերձը Անկախության օրվա առթիվ
- Investigative journalist

- Sep 21
- 1 min read

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը շնորհավորել է Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձի առթիվ՝ նշելով. «Անկախությունն այն նշաձողն է, երբ քաղաքացին իր խոսուն օրինակով ցույց կտա, որ օրենքից վեր ոչինչ չկա և օրենքից դուրս յուրաքանչյուր արարք մերժելի է»։
Արթուր Աթաբեկյանի ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցնե՛ր, Բարձրագույն դատական խորհրդի և իմ անունից ընդունեք ջերմագին շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։
Անկախությունը մեր ամենօրյա ջանքն ու պատասխանատվությունն է, մեր հոգատարությունը, հայրենասիրությունն ու նվիրումը։
Անկախությունն այն նշաձողն է, երբ քաղաքացին իր խոսուն օրինակով ցույց կտա, որ օրենքից վեր ոչինչ չկա և օրենքից դուրս յուրաքանչյուր արարք մերժելի է։
Սիրե՛նք ու պահպանե՛նք մեր անկախությունը։ Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն»։




















