top of page

Մադուրոն երկրում արտակարգ դրություն հայտարարելու և զորահավաք անելու մասին հրամանագիր է ստորագրել

  • Jan 3
  • 1 min read

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամանագիր է ստորագրել արտակարգ դրություն հայտարարելու և ամբողջ երկիրը զորահավաք անելու մասին, հայտնում է Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը։

Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ ագրեսիան և կոչ է արել Վենեսուելայի բոլոր ուժերին ակտիվացնել զորահավաքի ծրագրերը։

«Վենեսուելան մերժում է Միացյալ Նահանգների կողմից «ռազմական ագրեսիան»։ ԱՄՆ հարձակման նպատակը Վենեսուելայի նավթի և հանքային պաշարների զավթումն է։

Մենք կդիմադրենք իմպերիալիստական ​​ագրեսիային՝ ակտիվացնելով բոլոր պաշտպանական ծրագրերը»,-նշված է կառավարության հայտարարության մեջ։

 
 
bottom of page