top of page

Քոչարյանից և մյուսներից բռնագանձել 670 մլն դրամ, որը պետությունը հատուցել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին. Դատախազության հայցը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 12
  • 1 min read
ree

ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայց է ներկայացրել ընդդեմ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի,Արմեն  Գևորգյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Դատախազությունըպատասխանողներից հետադարձ պահանջով՝ համապարտության կարգով,  պահանջում է  բռնագանձել պետության և Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670.000.000 ՀՀ դրամ վնասը։


Գումարը, որը  Դատախազությունը պահանջում է համապարտության կարգով բռնագանձել, այն գումարն է, որը պետությունը 2018-ի թավշա հեղափոխությունից հետո հատուցել է 2008թ. նախագահական ընտրություններից հետո Մարտի 1-ի բողոքի ցույցերի հետևանքով  զոհվածների հարազատներին։


Նշենք, որ 2025թ. օգոստոսի 11-ին Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է հարուցել 2008թ. մարտի 1-ի դրությամբ հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած  Ռոբերտ Քոչարյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած  Արմեն  Գևորգյանի, պաշտպանության նախարարության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած  Սեյրան Օհանյանի և պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած  Յուրի Խաչատուրովի դեմ։ 


Հայցապահանջը, որը դատարանն ստացել է օգոստոսի 11-ին,  մակագրվել է  Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Աշխեն Ղարսլյանին։ 

 
 
1/2377
bottom of page