top of page

Կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից աշխատակից

  • Dec 25, 2025
  • 1 min read


Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից աշխատակից է ձերբակալվել:

Հակակոռուպցիոն կոմիտեից News.am-ին հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի աշխատակիցը։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը երկու ամիս ժամկետով։ Նույն քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու անձի նկատմամբ՝ կաշառք ստանալու և կաշառք տալու համար:

 
 
1/2586
bottom of page