top of page

Քրեակատարողական ծառայությունում ներդրվել է ամբողջական տեսահսկման համակարգ` ապահովելով շուրջօրյա վերահսկողություն

  • 7d
  • 1 min read


2026 թվականի ընթացքում Քրեակատարողական ծառայությունում ներդրվել է ամբողջական տեսահսկման համակարգ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:

Ներկայում քրեակատարողական հիմնարկներում տեղադրված են շուրջ 600 տեսախցիկներ, որոնք ապահովում են շուրջօրյա վերահսկողություն։ Համակարգը հնարավորություն է տալիս կանխարգելել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, արգելված իրերի ներթափանցումը, հայտնաբերել քրեակատարողական ծառայողների կողմից ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարումը և, ամենակարևորը, կանխել քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումը։

 
 
1/2715
bottom of page