top of page

Պարզվել է ավտովթարի մասնակից «Պազ»-ի, «Լեքսուս»-ի վարորդների, նաև 8 վիրավորի ինքնությունները. 3-ն անչափահաս են

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 10
  • 1 min read
ree

Սեպտեմբերի 8-ին ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արմավիր քաղաքի Մաքսիմ Գորկի և Սահմանապահների փողոցների խաչմերուկում «Պազ» մակնիշի ավտոբուսի և «Lexus»-ի բախման հետևանքով վարորդների և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, «Պազ»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Ռոման Ս․-ն, իսկ «Lexus»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Կամո Մ․-ն։


Վթարի հետևանքով վարորդները և ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 38-ամյա Սուսաննա Ա․-ն, 43-ամյա Մարինե Խ․-ն, 37-ամյա Անժելա Գ․-ն, 15-ամյա Է․ Ս․-ն, 12-ամյա Արմեն Ս․-ն, 6-ամյա Ռուբեն Մ․-ն, 35-ամյա Արմինե Ս․-ն և Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Գառնիկ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։


Հիշեցնենք, սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14:36-ին, բախվել էին «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան:

 
 
1/2382
bottom of page