top of page

Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից կտրամադրվեն ֆինանսական միջոցներ, որոնք կուղղվեն աշխատողների նկատմամբ պարտավորությունների կատարմանը. Անահիտ Ավանեսյան

Կառավարության որոշմամբ Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից կտրամադրվի ֆինանսական միջոցներ, որոնք կուղղվեն աշխատողների նկատմամբ պարտավորությունների կատարմանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Բժշկական այս կենտրոնի ֆինանսական առողջացման ծրագիրը գտնվում է մեր անմիջական վերահսկողության տակ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Արատաշատ ԲԿ-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով իրենց աշխատավարձը:

1/1933
bottom of page