top of page

Իրանում երկրի քաղաքացիներին կարգելեն հարցազրույց տալ ամերիկյան կամ իսրայելական լրատվամիջոցներին

Aug 16
1 min read


Իրանում երկրի քաղաքացիներին կարգելեն հարցազրույց տալ ամերիկյան կամ իսրայելական լրատվամիջոցներին։ Այս մասին օրինագիծը հավանության է արժանացել խորհրդարանի կողմից։

Նման հարցազրույցի համար սպառնում է 6 ամսից մինչև 2 տարվա ազատազրկում։ Փաստաթուղթն ուղղված է թշնամական երկրների հետախուզությունների ազդեցությանը հակազդելուն, Reuters գործակալությունը մեջբերում է խորհրդարանի դատաիրավական հանձնաժողովի անդամ Օսման Սալարիի խոսքը:

Օրինագիծը դեռևս վերջնական չէ, լրացուցիչ քննարկումներ են սպասվում, այն պետք է հաստատի նաև Սահմանադրության պահապանների խորհուրդը:

 
 
1/2905
bottom of page