top of page

ԱՊՀ-ն Հայաստանի և Ադրբեջանի շահագրգռվածությունն է տեսնում համագործակցության մեջ․ Անդրեյ Գրոզով

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 30
  • 1 min read
ree

ԱՊՀ-ում համագործակցության աշխատանքներին մասնակցելու շահագրգռվածություն են տեսնում և Հայաստանի, և Ադրբեջանի կողմից։ Այս մասինՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Անդրեյ Գրոզովը։

«Ես կցանկանայի ընդգծել, որ և ադրբեջանական, և հայկական կողմից մենք հետաքրքրություն ենք տեսնում մեր միավորման աշխատանքներին մասնակցելու հարցում»,-ասել է նա:

Պատասխանելով ԱՊՀ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի փոխգործակցության մասին հարցին՝ Գրոզովն ընդգծել է, որ համագործակցության հարթակում ծագած բոլոր հարցերը մասնակիցները ձգտում են «լուծել բարիդրացիության, փոխադարձ հարգանքի մթնոլորտում»:

 
 
bottom of page