Վերանշանակումներ և պաշտոնից ազատում Կառավարությունում. Փաշինյանը որոշումներ է ստորագրել
- Investigative journalist

- Aug 18
- 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր՝ օգոստոսի 18-ին, կառավարությունում վերանշանակումներ են կատարվել, մեկ պաշտոնյա հեռացվել է։
Ըստ պաշտոնական հրապարակման, Էկոպարեկային ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Կիրակոսյանին վերանշանակել է էկոպարեկային ծառայության պետի պաշտոնում։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արա Մկրտչյանին վերանշանակել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մեյմարյանին վերանշանակել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Գաբրիելյանին ազատվել է զբաղեցրած պաշտոնից:




















