top of page

Ինչու՞ են ձերբակալվել ՆԳՆ Տավուշի հաշվառման-քննական բաժնի պետը և ևս 14 անձինք. մանրամասներ

Aug 14, 2025
1 min read

Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հաստատեցին տեղեկությունն այն  մասին, որ ձերբակալվել է ՀՀ ՆԳՆ Տավուշի հաշվառման-քննական բաժնի պետը և ևս 14 անձ։

«Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 15 անձ, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ Տավուշի հաշվառման-քննական բաժնի պետը։ Քրեական վարույթն առնչվում է բազմաթիվ քաղաքացիների կողմից կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու՝ առերևույթ հանցագործության դեպքերին»,–NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ NEWS.am–ի տեղեկություններով Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի հաշվառման քննական բաժնի պետին և ևս 14 անձի։ Գործն առնչվում է  վարորդական վկայական տրամադրելու դիմաց կաշառք ստանալուն։

 
 
1/2905
bottom of page