top of page

Ընկերության մի մասի վաճառք, ընդ որում՝ ռուսական կողմը պետք է մնա մինորիտար բաժնետեր. Փաշինյանը՝ «հարավկովկասյան երկաթողու» մասին

  • 21 hours ago
  • 1 min read


«Մենք և ես էլ որևէ բան չունեմ Հայաստանի երկաթուղին ռուսական ընկերության կողմից կառավարման հետ, հարգանքով և ըմբռնումով եմ վերաբերվում Ռուսաստանի շահերին»,-կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով  հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վերանայելու հայկական կողմի քայլերի մասին հարցին։

Նա հայտարարեց, որ խոսքը գնում է Հայաստանի պատմական հնարավորությունը իրացնեու մասին և չեն ուզում գնալ սուր լուծումների։


«Պետք է բարեկամական հասկանանք, ընկալենք իրար շահերը և գնանք որոշակի կոմպորմիսների։ Նախկինում խոսել եմ այն մասին, որ  այդ կոմպրոմիսներից մեկը կարող է լինել ռուսական երկաթուղիների կողմից կոնցեսիոն իրավունքի վաճառքը՝ ամբողջությամբ կամ մասնակի, որտեղ Հայաստանի միջազգային ցանցին ինտեգրվելու այս պատմական հնարավորությունը չի խոչնդոտվի».- ասաց Փաշինյնաը։

Նրա խոսքով՝ պայմանագրի խզում, լուծարում միշտ էլ կարող է լինել, սակայն իրենք նման լուծում չեն ուզում. «Մասնագետների հետ աշխատանքի ընթացքում հնչում են տարբեր տարբերակներ՝ օրինակ ընկերության մի մասի վաճառք, ընդ որում՝ ռուսական կողմը պետք է մնա մինորիտար բաժնետեր։Մեկ այլ տարբերակ լիցենզիան բաժանելն է: Երկաթուղիների դեպքում լիցենզիան ներառում է ենթակառուցվածքների սպասարկում և հենց փոխադրումներ,այդ գործառույթները կարելի է վերաբաշխել, և նման տարբերակներ շատ են»։

 
 
1/2803
bottom of page