top of page

ՊՍԺ-ն՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող

  • Jan 6, 2025
  • 1 min read

ՊՍԺ-ն Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում հաղթեց «Մոնակոյին»։ Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով:

Հանդիպումը կայացել է Դոհայում (Կատար) 974 Stadium մարզադաշտում։

Միակ գոլը ավելացված ժամանակում խփեց փարիզցիների հարձակվող Ուսման Դեմբելեն:

Փարիզյան ակումբի համար այս տիտղոսը դարձավ պատմության մեջ 14-րդը, ինչը ֆրանսիական ակումբների շրջանում ռեկորդ է։

 
 
1/2634
bottom of page