top of page

Զոհված զինակիցների հարազատներին մաղթում եմ ընդհատված երազանքների իրականացման կամք․ Վահե Ղազարյան

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել․


«Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ի սրտե շնորհավորում և լավագույնն եմ մաղթում մեր քաղաքացիներին, գործընկերներին, ծառայակիցներին, մեր սիրելի վետերաններին, բոլորիս ընտանիքներին:


Մեր զոհված զինակիցների հարազատներին մաղթում եմ ուժ ու ընդհատված երազանքների իրականացման կամք:

Անցած տարում ոստիկանությունը լիարժեք կատարեց իր գործառույթները: Միաժամանակ՝ սկսեց գործել պարեկային ծառայությունը, կատարվեցին համապետական և ՏԻՄ ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման ու հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ առաջադրված խնդիրները և այլն: Համոզված եմ, որ 2022 թվականին էլ կարդարացնենք հանրային վստահությունն ու լիարժեք կիրականացնենք մեր հանձնառությունները:


Բոլորին ցանկանում եմ խաղաղության, շենացման, աշխատանքային և անձնական հաջողությունների տարի:

Թող լույս, լիություն ու երջանկություն լինի մեր տներում»:

 
 
1/2382
bottom of page