Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա․ ինչքան շուտ գնա, այնքան լավ․ Փաշինյան
- Investigative journalist

- Sep 10
- 1 min read

Կուլմինացիան ես պատկերացնում եմ Էջմիածնի կենտրոնական հրապարակում, հոգևոր բովանդակությամբ մեծ միջոցառում պետք է լինի, մենք քննարկում ենք ժամկետները, կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կաթողիկոսի հեռանալու հարցին:
«Այդ իրադարձությունը պետք է ունենա հոգևոր բովանդակություն, չեն լինելու քաղաքական ելույթներ։ Եկեղեցին մեր սրբությունն է, մեր մարգարիտը, մենք չենք կարող մեր մարգարիտը նետել խոզերի դեմ։ Կոմպրոմիս չի' լինելու: Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա: Ինչքան շուտ գնա, այնքան լավ»,-ասաց նա:
Փաշինյանը նաև նշեց, որ միայն Հայ Առաքելական եկեղեցու իրական հետևորդները կկարողանան մաս կազմել այդ գործընթացի։




















