top of page

Էրդողանը հայտարարել է սիրիական հինգ քաղաքներ Թուրքիային միացնելու մտադրության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սիրիական հինգ քաղաքները, այդ թվում խոշորագույնները՝ Հալեպն ու Դամասկոսը, կվերածվեն թուրքական նահանգների։ Ura.ru-ի հաղորդմամբ, այս մասին նա հայտարարել է իր կուսակցության անդամների հետ կայացած հանդիպմանը։

Էրդողանը նշել է, որ Հալեպ, Իդլիբ, Դամասկոս և Ռաքքա քաղաքները կդառնան թուրքական նահանգներ, ինչպես Անթեփը, Հաթայը և Ուրֆան։

Նա ընդգծել է իր մտադրությունը վերանայելու Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները, որի հետևանքով օսմանյան հինգ տարածքներ, որոնք այսօր ներկայացված են վերոհիշյալ սիրիական քաղաքներով, անջատվել են Օսմանյան կայսրությունից, որն այժմ  Թուրքիան է։

bottom of page