top of page

Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը լրտեսության մեղադրանքով կալանավորվել է

Apr 3, 2024
1 min read

Մարտի 29-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանին մեղադրանք է ներկայացվել լրտեսության համար։

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անձին լրտեսության համար մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- Aysor.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Այլ տեղեկատվություն այս պահին, ելնելով նախաքննության շահերից, հրապարակման ենթակա չէ»,- հավելեց Աբրահամյանը։

Նշենք, որ Սարգիս Գալստյանի հետ Հայաստան է տեղափոխվել նաև նրա կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը։

1/2905
bottom of page