top of page

Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվել է. նա կկարողանա այցելել Եռաբլուր՝ որդու շիրիմին

Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվել է, նա կկարողանա այցելել Եռաբլուր՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված որդու շիրիմին։ Այս մասին –ին հայտնեց նրա փաստաբան Վահան Հովհանիսյանը՝ նշելով, որ Գալեյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը:

Նշենք, որ որոշումը կայացրել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը:

Դատարանը միայն մեկ պահանջ է սահմանել՝ չլքել մշտական բնակության վայրը։

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է՝ ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Գալեյանը ձերբակալվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ գործով։

1/1872
bottom of page