«Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Քրիստինա Պիշկովան
- Investigative journalist

- Mar 10, 2024
- 1 min read

Մումբայում ընտրվել է «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթի հաղթողը։ Հաղթողի թագը բաժին հասավ չեխ 24-ամյա Քրիստինա Պիսկովային։ Հաղթանակի ճանապարհին հմայիչ շիկահերը հաղթեց 114 այլ մասնակիցների։
Քրիստինան ուսանող է, կամավոր և միջազգային գործակալության մոդել: Սովորում է միանգամից երկու մասնագիտություն՝ իրավաբանություն և բիզնեսի կառավարում։
Բացի այդ, 24 տարեկանում աղջիկն իր անունով հիմնադրամ է հիմնել և Տանզանիայում բացել անգլիական դպրոց ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաների համար, որտեղ նա նաև կամավոր է աշխատել։




















